Բեյլը մինչև Զիդանի հեռացումը պատրաստ է մնալ Ռեալում

11:09 13.08.2019

«Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլը պատրաստ է մնալ թիմում մինչև ակումբում մարզչի փոփոխություն լինելը կամ Չինաստանում (նոյեմբերին) նոր տրանսֆերային պատուհանի մեկնարկը: Ինչպես հաղորդում է AS-ը՝ ուելսցի ֆուտբոլիստը, որը մինչմրցաշրջանում շատ խաղեր է բաց թողել, պատրաստվում է մարզավիճակ ձեռք բերել «Ռեալում»՝ գիտակցելով, որ Զինեդին Զիդանի գլխավորությամբ կանոնավոր խաղաժամանակ չի ստանալու թիմում:

Ավելի վաղ ԶԼՄ-ներում հաղորդվում էր, որ «Բավարիան» պատրաստ է վարձակալել Բեյլին, եթե ֆուտբոլիստը համաձայնի: Հարձակվողի վարձակալությունը, ամենայն հավանականությամբ, հնարավոր է օգոստոսի վերջին՝ տրանսֆերային պատուհանի փակվելուց առաջ, որը նախատեսված է սեպտեմբերի 2-ին:

Գարեթ Բեյլը «Ռեալում» հանդես է գալիս 2013 թվականից:

 

 

Share |

Լրահոս

Loading...