Բարսելոնայի ղեկավարությունն այսօր կմեկնի Ֆրանսիա՝ Նեյմարի համար բանակցությունների

16:43 13.08.2019

«Բարսելոնայի» ղեկավարներն այսօր կմեկնեն Ֆրանսիա, որպեսզի բանակցություններ վարեն ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի տրանսֆերի շուրջ: Այս մասին տեղեկացնում է Sky Sports-ը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնան» պատրաստ է Նեյմարի փոխարեն առաջարկել կիսապաշտպան Ֆիլիպո Կոուտինյոյին, ինչպես նաև վճարել 60-80 մլն եվրո: Բացի դրանից, հաղորդվում էր, որ ակումբը մտադիր չէ Կոուտինյոյին վարձավճարով տալ «Բավարիային», քանի որ ուզում է Նեյմարի հետ փոխել:

Ինչպես նաև հաղորդվում էր, որ Մադրիդի «Ռեալը» Նեյմարին տարեկան 40 մլն եվրո աշխատավարձով պայմանագիր է առաջարկել, իսկ Լիոնել Մեսսին զանգել է բրազիլացուն ու խնդրել նրան չտեղափոխվել «Ռեալ»:

 

 

Share |

Լրահոս

Loading...