Մանչեսթեր Սիթիի նախկին հարձակվողը մարզվում է անգլիական 4-րդ դիվիզիոնի թիմի հետ

11:50 13.08.2019

«Մանչեսթեր Սիթիի» նախկին հարձակվող Ուիլֆրիդ Բոնին շարունակում է մնալ ազատ գործակալի կարգավիճակում:

Այժմ Կոտ'դԻվուարի հավաքականի 30-ամյա ֆուտբոլիստը մարզվում է անգլիական չորրորդ դիվիզիոնում հանդես եկող ուելսյան «Նյուպորտում»: Բոնիի վերջին ակումբը Քաթարի «Ալ Արաբին» էր, որտեղ նա խաղում էր վարձավճարով։

Հարձակվողը հայտնի է նաև «Սուոնսիում», «Սթոք Սիթիում» և «Վիտեսում» ունեցած ելույթներով: Հունիսին հաղորդվում էր, որ Բոնին կարող է կարիերան շարունակել ՌՊԼ-ում:

Share |

Լրահոս

Loading...