Դիեգո Կոստան վնասվածք է ստացել

16:10 13.08.2019

«Աթլետիկոյի» հարձակվող Դիեգո Կոստան վնասվածք է ստացել:

Նա բժշկական հետազոտություն է անցել, որը ցույց է տվել, որ ֆուտբոլիստը ձախ ոտքի մկանային վնասվածք ստացել: Այս մասին տեղեկացնում է իսպանական ակումբի կայքը:

Վերականգնման ժամկետների մասին չի նշվում:

Լա Լիգայի նախորդ մրցաշրջանում Կոստան 16 հանդիպման է մասնակցել, դարձել է 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:  

Share |

Լրահոս

Loading...