Western & Southern Open. Ֆեդերերը և Ջոկովիչը մեկ ամսվա դադարից հետո վերադառնում են կորտ

18:15 13.08.2019

Երեկ Ցինցինատիում մեկնարկել է Թենիսի Մասթերս-1000 շարքի ամենահեղինակավոր մրցաշարերից մեկը՝ Western & Southern Open-ը։ Խաղային երկրորդ օրը պայքարի մեջ են մտնելու Ռոջեր Ֆեդերերը և Նովակ Ջոկովիչը։ 

Երկու թենիսիստներն էլ իրենց առաջին հանդիպումն են անցկացնելու Ուիմբլդոն-2019-ի եզրափակչից հետո, որտեղ սերբ թենիսիստը հինգ սեթում առավելության հասավ Ֆեդերերի նկատմամբ։ Ծանրագույն խաղից հետո թե՛ Ռոջերը, թե՛ Նովակը հրաժարվեցին Մոնրելաում անցկացվելիք Մասթերսից և հայտ ներկայացրին Ցինցինատիում մասնակցելու համար։ 

Նովակ Ջոկովիչի մրցակիցը 1/16 եզրափակչում Սեմ Քուերին է։ Ռոջերը պայքարը կսկսի արգենտինացի Խուան Իգնասիո Լոնդերոյի հետ խաղով։ Աշխարհի առաջին և երրորդ ռակետները հաջող մրցելույթների դեպքում կիսաեզրափակչում կհանդիպեն միմյանց։ 

Հավելենք, որ Մոնրեալի ATP Մասթերս-1000 շարքի մրցաշարում հաղթանակ տանելուց հետո Ռաֆայել Նադալը հրաժարվեց Ցինցինատիի մրցաշարում մասնակցությունից։ 

Share |

Լրահոս

Loading...