Պաշտոնական․ Խետաֆեն ձեռք է բերել Աթլետիկի պաշտպանին

20:37 13.08.2019

«Խետաֆեն» ձեռք է բերել «Աթլետիկի» պաշտպան Խավիեր Էչեյտային։ Այս մասին հաղորդում է ակումբի Twitter-յան պաշտոնական էջը։ 

31-ամյա ֆուտբոլիստի հետ «Խետաֆեն» պայմանագիր է կնքել մինչև 2021 թվականը։ Նախորդ մրցաշրջանում Էչեյտան վարձակալական հիմունքներով հանդես էր գալիս «Ուեսկայի» կազմում։ 

Լա լիգայի նախորդ մրցաշրջանում Խավիեր Էչեյտան մասնակցել է 31 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ 

Share |

Լրահոս

Loading...