«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի հետ կապված իրավիճակը դեռ անորոշ է:
Արգենտինացին, ըստ Cadena Ser ռադիոցանցի, նախատեսում է լքել կատալոնական ակումբը 2021 թվականին: Goal.com-ի տեղեկություններով, Մեսսին չի ցանկանում լքել «Բարսելոնան», բայց հիասթափված է ակումբի ղեկավարությունից: Ֆուտբոլիստը, մասնավորապես, դժգոհ է նախագահ Խոսեպ Բարտոմեուից:
Պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցությունների դադարեցումը վկայում է Մեսսիի դժգոհության մասին:
«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին, ում մասին լուրեր են շրջանառվում, որ պատրաստվում են լքել թիմը, կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի» իր նախկին մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի մոտ: Այս մասին Twitter-ում հայտնել է Fox Sports-ի արգենտինացի լրագրող Քրիստիան Մարտինը: