Գրիզմանը պատասխանել է բլից հարցերի․ մանկության հերոսը՝ Բեքհեմ, Բարսելոնայի սիրելի լեգենդը՝ Պույոլ

22:56 13.08.2019

«Բարսելոնայի» նորեկ Անտուան Գրիզմանը պատասխանել է ակումբի մամուլի ծառայության բլից հարցերին։ 

- Ո՞վ էր քո հերոսը մանկության տարիներին։ 

- Բեքհեմը։ 

- Կարո՞ղ ես ռուբիկ-կուբիկ հավաքել։ 

- Ո՛չ։ 

- Ո՞վ է «Բարսելոնայի» քո սիրելի լեգենդը։ 

- Պույոլը։ 

- Դու սիրու՞մ ես ռեպ։ 

- Այո՛։ 

- Ու՞մ սանրվածքն է լավագույնը «Բարսելոնայում»։ 

- Իմը։

- Կցանկանայի՞ր հագուստի սեփական բրենդ ունենալ։ 

- Այո՛։ 

- Ինչու՞ ես միշտ երկարաթև մարզաշապիկով խաղում։ 

- Բեքհեմի պատճառով։ 

Share |

Լրահոս

Loading...