Յուվենտուսը համաձայնեցրել է պայմանագիրը Իկարդիի հետ

10:13 13.08.2019

«Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդին մտադիր է տեղափոխվել «Յուվենտուս»:

Ֆուտբոլիստը մերժել է «Նապոլիի», «Ռոմայի» և «Մոնակոյի» առաջարկները: Արգենտինացին թուրինցիների հետ արդեն համաձայնեցրել է 5 տարվա պայմանագիր՝ տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձով հաղորդում Է La Gazzetta dello Sport-ի լրագրող Նիկոլո Սկիրան:

Իկարդիի տրանսֆերը «Յուվենտուս» կարող է տեղի ունենալ այն բանից հետո, երբ թուրինցիները բավարար գումարներ կստանան Մարիո Մանջուկիչի և Պաուլո Դիբալայի վաճառքներից:

Ավարտված մրցաշրջանում արգենտինացին մասնակցել է 29 հանդիպման՝ դառնալով 11 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:

Share |

Լրահոս

Loading...