Կլոպը նշել է Ալիսոնի վերականգնման ժամկետը

16:30 13.08.2019

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է դարպասապահ Ալիսոնի վերականգնման ժամկետի մասին: 26-ամյա բրազիլացին վնասվածք է ստացել «Նորվիչի» դեմ Պրեմիեր լիգայի առաջին տուրի տնային խաղում (4-1):

«Նրա մոտ ծնկի վնասվածք է, որի պատճառով որոշ ժամանակ չի խաղա: Ես հիմա չեմ ուզում ճշգրիտ կանխատեսում անել, թե երբ նա կվերադառնա,բայց դա կլինի հաստատ ոչ չորեքշաբթի: Ես արդեն տեսել եմ վեց շաբաթվա եւ նման բաների մասին տեղեկություններ, սակայն  դրանք սուտ են, Ալիսոնը ադյքան չի տուժել և շատ ավելի շուտ կմիանա թիմին», - Կլոպի խոսքը մեջբերում է «Լիվերպուլի» մամուլի ծառայությունը։

Ալիսոնը «Լիվերպուլ» է տեղափոխվել 2018 թվականի ամռանը իտալական «Ռոմայից»:  Տրանսֆերի գումարը կազմել է 62,5 միլիոն եվրո: Նախորդ մրցաշրջանում դարպասապահը մասնակցել է Պրեմյեր լիգայի 38 հանդիպման (բոլորը ՝ հիմնական կազմում), որոնցում բաց է թողել 22 գոլ և ստացել մեկ դեղին քարտ: 

Share |

Լրահոս

Loading...