Կովաչ. Պերիշիչի հասցեին քննադատությունը տեղին չէ

10:44 13.08.2019

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Նիկո Կովաչն ընդգծել է, որ խաղացողի տարիքը չի կարող քննադատության առիթ հանդիսանալ: Այդ կերպ մասնագետը մեկնաբանել է «Ինտերի» կիսապաշտպան Իվան Պերիշիչի կայանալիք տրանսֆերը:

«Հաստատում եմ, որ Իվանը օրերս Մյունխենում է եղել: Ընդհանրապես, ես կարծում եմ, որ նրա հասցեին քննադատությունը տեղին չէ: Նա լավ է գլուխ հանում իր առաջադրանքներից:

Կարելի է մտածել, որ նա վատ խաղացող է: Շտեֆան Էֆֆենբերգն էլ 30 տարեկանում տեղափոխվեց «Բավարիա» ու թիմին Չեմպիոնների լիգայի հաղթանակի հասցրեց:

Պետք է դադարենք խաղացողի տարիքին ուշադրություն դարձնել: Պետք է դիտարկենք ֆուտբոլիստի նվաճումներն ու հնարավորությունները: Պետք է նայենք նրան, թե խաղացողն ինչով կարող է օգնել ակումբին»,- Կովաչի խոսքերն է փոխանցում Football Italia-ն:

«Բավարիան» 20 մլն եվրոյով գնման իրավունքով 5 մլն եվրոյով վարձակալում է Պերիշիչին:

Share |

Լրահոս

Loading...