Լեմպարդ. Չելսին համառորեն ուզում է նվաճել Եվրոպայի Սուպերգավաթը

15:29 13.08.2019

«Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը խոսել է Եվրոպայի Սուպերգավաթում «Լիվերպուլի» դեմ կայանալիք խաղի մասին:

«Պետք է լավ պատրաստ լինել: Մեր ակումբը համառորեն ուզում է այդ տիտղոսը: Ես այն դեռ չեմ նվաճել, դրա համար էլ պետք է փորձենք անել դա, ողջ ուժերը ներդնել հաղթանակի համար:

«Լիվերպուլի» պես ամուր թիմի հետ հանդիպումը խոստանում է դառնալ այն եզրափակիչը, որտեղ լարվածությունը հասնում է գագաթնակետին: Եզրափակիչները բարդ խաղեր են, կարող ես և պարտվել, բայց չի կարելի պարտվել անպատրաստ լինելու, կրքի կամ հանուն հաղթանակի ամեն ինչ անելու ցանկության բացակայության պատճառով:

Սա իմ առաջին եվրոպական պաշտոնական խաղն է «Չելսիի» մարզչի պաշտոնում: Յուրաքանչյուր ֆուտբոլիստ պետք է հասկանա այս խաղի կարևորությունն ակումբի համար:

Մեզ լուրջ փորձություն է սպասվում, իրավունք չունենք դաշտից դուրս գալ «Օ, իսկ մենք կարող էինք նաև սա անել», «Մենք բաց թողեցինք այս հնարավորությունը» կամ «Խաղին մինչև վերջ պատրաստ չէինք» մտքերով»,-Լեմպարդի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

 

Share |

Լրահոս

Loading...