Լեմպարդը բացատրել է Դավիդ Լուիզի հեռանալու պատճառը

13:52 13.08.2019

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը պատմել է, թե ինչու է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ լոնդոնյան ակումբից հեռացել պաշտպան Դավիդ Լուիսը: Հիշեցնենք, որ բրազիլացին մի քանի օր առաջ տեղափոխվեց «Արսենալ»:

«Իհարկե, ոչ մի գործադուլ կամ նման բան չի եղել, դրա համար էլ ես ուզում եմ անմիջապես դա պարզաբանել։ Այն օրը, երբ Դավիթը չէր մարզվում, ես որոշեցի, թե ինչպես ենք առաջ գնալու: Շատ գոհ եմ այն կազմից, որը հիմա ունենք և ես կենտրոնացած եմ դրա վրա: «Արսենալը» ցանկանում էր նրան, այդ պատճառով մենք պետք է որոշում կայացնեինք։ Որոշվեց, որ Դավիթը կհեռանա։ Իհարկե, նա լավ ֆուտբոլիստ է և հանդես կգա մեր մրցակցի կազմում, բայց այդպիսին էր իրավիճակը, այլ տարբերակ չկար»,- Լեմպարդի խոսքերը մեջբերում է «Չելսիի» մամուլի ծառայությունը։

Լուիզը «Չելսիում» հանդես է եկել 2011-2014 թվականներին, որից հետո երկու մրցաշրջան խաղացել է ՊՍԺ-ի կազմում: 2016-ին պաշտպանը նորից վերադարձել է լոնդոնյան ակումբ։ 

Share |

Լրահոս

Loading...