Լյորենտեն կարող է տեղափոխվել Նապոլի

10:30 13.08.2019

Այս ամառ հարձակվող Ֆերնանդո Լյորենտեն ազատ գործակալի կարգավիճակ է ձեռք բերել. ինչը նշանակում է, որ նա անվճար կարող է ցանկացած ակումբի ֆուտբոլիստ դառնալ: Ավելի վաղ իսպանացու ծառայություններով հետաքրքրվում էր ՄՅՈՒ-ն, բայց բանակցություններն այդպես էլ հաջող ընթացք չունեցան: Հիմա Լյորենտեն հայտնվել է «Նապոլիի» ուշադրության կենտրոնում: Այս մասին հաղորդում է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:

Բանակցություններն արդեն ընթանում են, բայց Լյորենտեն դեռ չի որոշել՝ ինչ է ուզում իր ապագայից:

Իր կարիերայի ընթացքում Ֆերնանդոն խաղացել է «Բասկոնիայում», Բիլբաոյի «Աթլետիկում», «Յուվենտուսում», «Սևիլյայում», «Սուոնսի Սիթիում», «Տոտենհեմում»: Իսպանիայի ազգային հավաքական վերջին անգամ հրավիրվել է 2013 թվականին: 2010-ին հաղթել է ՀԱՀ-ում անցկացվող աշխարհի առաջնությունը, իսկ 2012-ին՝ դարձել Եվրոպայի չեմպիոն: Ողջ կարիերայի ընթացքում Լյորենտեն անցկացրել է 614 խաղ, խփել 196 գոլ:

 

 

Share |

Լրահոս

Loading...