Մանչեսթեր Սիթին խուսափել է տրանսֆերային արգելքից․ ՖԻՖԱ-ն տուգանել է 315 հազար ֆունտով

20:51 13.08.2019

ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեն հրապարակել է որոշումը կապված «Մանչեսթեր Սիթիի»՝ մինչև 18 տարեկան ֆուտբոլիստների ձեռքբերման հնարավոր խախտումների հետ։ 

Կազմակերպությունում որոշում են կայացրել տուգանել «Ման․ Սիթիին» 370 հազար շվեյցարական ֆունտով (315 հազար ֆունտ)։ Այսպիսով, Գվարդիոլայի թիմը խուսափել է տրանսֆերային արգելքից։ 

Դեռևս 2017 թվականի սեպտեմբերին հայտնի դարձավ, որ ՖԻՖԱ-ն որոշ կասկածներ ունի կապված «Սիթիի» իրականացրած տրանսֆերների հետ երիտասարդ ֆուտբոլիստների շրջանում։ 

Այս տարվա մայիսին ԱՊԼ-ն 300 հազար ֆունտով տուգանեց «Սիթիին» և արգելեք երկու տարով սեփական ակադեմիայից ֆուտբոլիստների հետ պայմանագրեր կնքել։ 

Share |

Լրահոս

Loading...