«Վեսթ Հեմը» հեռացրել է թիմի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինիին այն բանից հետո, ինչ թիմը 1-2 հաշվով ԱՊԼ-ի 20-րդ տուրում զիջեց «Լեսթերին»։
Պաշտոնական հայտարարությունում ակումբը շնորհակալություն է հայտնել 66-ամյա մասնագետին կատարած աշխատանքի համար։ Որոշումը բացատրվում է նոր գլխավոր մարզչին մրցաշարի խնդիրների համար ավելի շատ ժամանակ տրամադրելով։
«Վեսթ Հեմը» 17-րդն է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակում 19 խաղերում վաստակած 19 միավորով։ Վերջին 9 խաղերից 7-ում թիմը պարտվել էր։
Պելեգրինին 2018 թվականից էր աշխատում «Վեսթ Հեմում»։