«ՌԲ Լայպցիգի» կիսապաշտպան Մարսել Զաբիտցերը վարակված է եղել կորոնավիրուսով, հաղորդում է Kicker-ը։
Ապրիլին ֆուտբոլիստը երկու շաբաթ անցկացրել է տնային կարանտինում։ Ակումբը նախընտրել է չհայտնել վարակվածության դեպքի մասին։
Բունդեսլիգայի վերսկսմանը նախորդած թեստավորման ընթացքում Զաբիտցերի թեստի պատասխանը բացասական է եղել, ինչի արդյունքում էլ վերջինս վերսկսել է մարզումները։
Հիշեցնենք, որ եվրոպական թոփ-5 լիգաներից Բունդեսլիգան առաջինը վերսկսեց առաջնությունը։ Վերսկսումից հետո կայացել է երկու տուր։