Մեսսին խնդրել է Նեյմարին չտեղափոխվել Ռեալ

11:32 13.08.2019

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին միացել է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի տրանսֆերի բանակցություններին: Այս մասին տեղեկացնում է Marca-ն:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Մեսսին զանգել է բրազիլացուն ու խնդրել նրան չտեղափոխվել «Ռեալ», այլ վերադառնալ «Բարսելոնա»:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռեալը» ֆավորիտ է Նեյմարի համար պայքարում, քանի որ ՊՍԺ-ն կատալոնական ակումբի հետ վատ հարաբերություններ ունենալու պատճառով նրան չի ուզում վաճառել «Բարսելոնային»:

Հիշեցնենք, որ Նեյմարը 2013-2017 թվականներին հանդես է եկել «Բարսելոնայում»:

Ֆրանսիական ակումբի հետ պայմանագիրն ուժի մեջ  է մինչև 2022-ի հունիսի 30-ը:

 

Share |

Լրահոս

Loading...