Միլանը չի կողմնորոշվում Ռեալի երկու ֆուտբոլիստների հարցում

14:11 13.08.2019

«Միլանը» մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը ցանկանում է ուժեղացնել կիսապաշտպանությունը, հաղորդում է La Gazzetta dello Sport-ը:

Պարբերականի տեղեկություններով՝ միլանցիները հավակնում են «Ռեալի» երկու ֆուտբոլիստներին՝ Իսկոյին և Խամես Ռոդրիգեսին:

Իտալական ակումբը մտադիր է ձեռք բերել կիսապաշտպաններից մեկին միայն Ջանլուիջի Դոնարումային վաճառելուց հետո:

Հիշեցնենք, որ «արքայական» ակումբը պատրաստ է վաճառել և՛ կոլումբացուն, և իսպանացուն, սակայն Զիդանի համար առաջնայինը Խամեսի վաճառքն է:

Share |

Լրահոս

Loading...