Ֆիլ Նևիլը նշել է Արսենալի լավագույն տրանսֆերը

10:28 13.08.2019

«Մանչեսթեր Յունայթեդի» և «Էվերթոնի» նախկին պաշտպան Ֆիլ Նևիլը խոսել է «Արսենալի» տրանսֆերային ձեռքբերումների մասին:

«Լավագույնը համարում եմ Դավիդ Լուիզի տրանսֆերը։ «Արսենալին» միշտ պակասում էին առաջատարի որակները և բնավորությունները պաշտպանությունում խաղալիս։ Կարծում եմ, Լուիզը դա կտա նրանց։ Այո, նա սխալներ կանի։ Անգլիայում խաղացող կենտրոնական պաշտպանների մեծ մասը սխալվում են, բայց Լուիզը առաջատար է», - Նևիլի խոսքը մեջբերում է The Express-ը։

Այս ամռանը «Արսենալը» գնել է 5 ֆուտբոլիստների և «Ռեալից "»վարձակալել է կիսապաշտպան Դանի Սեբալյոսին։ «Արսենալի» լիարժեք տրանսֆերների համար ծախսվել է 152,4 միլիոն եվրո՝ Նիկոլա Պեպեն (80 միլիոն եվրո), Վիլյամ Սալիբան (30 միլիոն), Կիրան Տիրնին (27 միլիոն), Դավիդ Լուիզը (8,7 միլիոն), Գաբրիել Մարտինելին (6,7 միլիոն):

Share |

Լրահոս

Loading...