Դարձյալ ապարդյու՞ն․ Բարսելոնայի ու ՊՍԺ-ի բանակցությունները, կարծես թե, փակուղի են մտել

23:28 13.08.2019

Իսպանական AS պարբերականը մանրամասներ է ներկայացրել «Բարսելոնայի» և ՊՍԺ-ի ներկայացուցիչների այսօրվա հանդիպումից։ 

Աղբյուրի տեղեկություններով՝ Փարիզում կայացած հանդիպումը որևէ դրական բան չի տվել։ «Բարսելոնայի» պատվիրակությունը դատարկ ձեռքերով է վերադարձել Փարիզից։ Բանակցությունները էլ ավելի են փակուղի մտել։ Հաղորդվում է, որ ՊՍԺ-ն ցանկանում է կլորիկ գումար ստանալ և բացի այդ գործարքի մեջ ներառել Նելսոն Սեմեդուին, Իվան Ռակիտիչին և Ուսման Դեմբելեին։ Կատալոնական ակումբը դեմ է այս տարբերակին։ 

Նշվում է, որ բանակցություններին այսօր մասնակցել են կատալոնացիների գործադիր տնօրեն Խավիեր Բորդասը, տեխնիկական տնօրեն Էրիկ Աբիդալը։ 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնան» պատրաստ է առաջարկել Իվան Ռակիտիչին, Ֆիլիպե Կոուտինյոյին +100 միլիոն եվրո։ 

Share |

Լրահոս

Loading...