Բարսելոնան 100 մլն եվրո ու Կոուտինյոյին է առաջարկում Նեյմարի դիմաց. ՊՍԺ-ն գոհ չէ

17:05 13.08.2019

Իսպանացի լրագրող Գիլյեմ Բալագեն պատմել է «Բարսելոնայի» ու ՊՍԺ-ի՝ Նեյմարի տրանսֆերի շուրջ բանակցությունների մասին:

Նշվում է, որ կողմերն այսօր բանակցությունների առաջին փուլը կանցկացնեն: «Բարսելոնան» մտադիր է 100 մլն եվրո ու Ֆիլիպե Կոուտինյոյին առաջարկել: ՊՍԺ-ն պատրաստ է ընդունել այս պայմանները, բայց 100 մլն եվրոյի փոխարեն պահանջում է 150-ը:

Նեյմարն ինքն այլևս չի ուզում խաղալ ՊՍԺ-ում, իսկ «Բարսայում» նրա նախկին թիմակիցները կողմ են բրազիլացու վերադարձին:

 

Share |

Լրահոս

Loading...