Ռեալը պաշտոնական առաջարկ չի արել Նեյմարի տրանսֆերի վերաբերյալ

17:27 13.08.2019

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը կարող է տեղափոխվել «Ռեալ», բայց հիմա մադրիդյան ակումբի ղեկավարությունը բացասական է դիտարկում գործարքի հնարավորությունը: Այս մասին տեղեկացնում է լրագրող Գիլյեմ Բալագեն:

Աղբյուրի տեղեկացմամբ՝ «Ռեալը» դեռ պաշտոնական առաջարկ չի արել բրազիլացու տրանսֆերի վերաբերյալ: Մադրիդյան ակումբը պատրաստվում է հետևել իրավիճակի զարգացմանը:

«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ուզում է ստանալ Նեյմարին, քանի որ «Բարսելոնայի»՝ խաղացողին իր կազմ վերադարձնելու ֆոնին սա ստրատեգիական կարևոր քայլ է համարում: Երեք ամիս առաջ առանձին զրույցի ժամանակ Պերեսն ասել է, որ Նեյմարի հետ կապված բոլոր համաձայնությունները հասանելի են, բայց հիմա իրավիճակը փոխվել է:

«Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը դեմ է, որ իրեն ներառեն Նեյմարի գործարքում: Նա հայտնել է, որ մտադիր չէ այս ամառ հեռանալ «Ռեալից»:

Հաղորդվում է, որ «Բարսելոնան» գերազանցում է «Ռեալին» ու ավելի մոտ է բրազիլացու հետ պայմանագրի կնքմանը: Սակայն, ինչպես գրում է աղբյուրը՝ իրավիճակի ցանկացած զարգացում հնարավոր է:

 

Share |

Լրահոս

Loading...