Ն'գոլո Կանտեն ամենայն հավանականությամբ բաց կթողնի Լիվերպուլի դեմ սուպերգավաթի հանդիպումը

19:15 13.08.2019

Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Ն'գոլո Կանտեն ամենայն հավանականությամբ բաց կթողնի «Լիվերպուլի» դեմ վաղը կայանալիք Եվրոպայի սուպերգավաթի հանդիպումը։ 

«Կապույտների» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ հաստատել է, որ ֆրանսիացի ֆուտբոլիստի մասնկացությունը առաջիկա հանդիպմանը հարցականի տակ է․

«Կանտեն պահեստային նստարանին էր (ՄՅՈւ-ի դեմ խաղում/խմբ․), քանի որ վնասվածք ուներ։ Ես շատ լավ հասկանում եմ, թե որքան կարևոր ֆուտբոլիստ է նա մեզ համար։ Փոխարինման դուրս գալուց հետո խաղի ժամանակ նա ևս մեկ փոքրիկ վնասվածք է ստացել։ Մենք փորձում ենք գնահատել իրավիճակը։ Տեսնենք՝ ինչ կլինի»,-Լեմպարդի խոսքերն է մեջբերում Goal-ը։ 

Օգոստոսի 14-ին Ստամբուլի «Վոդաֆոն պարկ» մարզադաշտում Եվրոպայի սուպերգավաթի համար միմյանց դեմ կմրցեն «Լիվերպուլը» և «Չելսին»։ Խաղը կսկսվի Երևանի ժամանակով 23։00-ին։ 

Share |

Լրահոս

Loading...