Պաշտոնական. Ինտերի ֆուտբոլիստը տեղափոխվեց Բավարիա

13:37 13.08.2019

Միլանի «Ինտերի» խորվաթ կիսապաշտպան Իվան Պերիշիչը տեղափոխվել է Մյունխենի «Բավարիա», հայտնում է գերմանական ակումբի պաշտոնական կայքը:

«Բավարիան» ֆուտբոլիստին վարձակալել է մինչև 2019/20 մրցաշրջանի ավարտը՝ հետագայում գնելու իրավունքով:

«Շատ ուրախ եմ վերադառնալ Գերմանիա։ «Բավարիան» Եվրոպայի խոշորագույն ակումբներից է։ Մենք մտադիր ենք պայքարել ոչ միայն Բունդեսլիգայում և Գերմանիայի Գավաթում հաղթելու, այլ նաև Չեմպիոնների լիգայում հաղթելու համար», - ասել է խորվաթը։

30-ամյա Պերիշիչը «Ինտերում» հանդես է եկել 2015-ի հունվարից։ Միլանյան ակումբի կազմում կիսապաշտպանը մասնակցել է 163 հանդիպման, որոնցում դարձել է 58 գոլի հեղինակ, ինչպես նաև կատարել 52 գոլային փոխանցում:

Ավելի վաղ նա հանդես է եկել «Սոշոյում», «Ռուսելարում», «Բրյուգեում» և Դորտմունդի «Բորուսիայում»։ Խորվաթիայի հավաքականի կազմում ֆուտբոլիստը մասնակցել է 83 հանդիպման և խփել 23 գոլ:

Share |

Լրահոս

Loading...