Աղբյուր․ ՄՅՈւ-ն չի վաճառի Պոգբային այս ամառ

21:49 13.08.2019

«Մանչեսթեր Յունայթեդը» այս ամառ չի վաճառի թիմի կենտրոնական կիսապաշտպան Պոլ Պոգբային։ 

«Կարմիր սատանաները» չեն դիտարկի ոչ մի տրանսֆերային առաջարկ մինչև ամառային տրանսֆերային շուկայի ավարտը։ Այս մասին հաղորդում է The Telegraph-ը։ Ֆրանսիացի կիսապաշտպանի ծառայություններով լրջորեն հետաքրքրված էր Մադրիդի «Ռեալը»։ Ցանկում տեղ ուներ նաև Թուրինի «Յուվենտուսը»։ 

Մանչեսթերյան ակումբի գլխավոր մարզիչ Օլե Գունար Սուլշերը վստահ է, որ Պոգբան, չնայած տրանսֆերային շշուկներին ամբողջովին կենտրոնացած է իր աշխատանքի վրա։ Նորվեգացի մարզիչը լուրջ մտադրություններ ունի նոր մրցաշրջանում ֆրանսիացի ֆուտբոլիստի հետ կապված։ 

Հաղորդվում է, որ եթե անգամ ակումբներից մեկը ՄՅՈւ-ին առաջարկի այն գումարը, որը «կարմիր սատանաները» պահանջում են 26-ամյա ֆրանսիացու համար, միևնույն է «մանկունյանցիները» մերժելու են առաջարկը։  

Share |

Լրահոս

Loading...