Ռիբերիի գործակալ նշել է՝ որ դեպքում ֆուտբոլիստը կտեղափոխվի Լոկոմոտիվ

13:18 13.08.2019

Ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերիի գործակալ Ժան-Պյեր Բերնը հայտարարել է, որ իր հաճախորդը կարող է տեղափոխվել Մոսկվայի «Լոկոմոտիվ», սակայն վերջնական որոշումը ֆուտբոլիստը կընդունի միայն ընտանիքի հետ խորհրդակցելուց հետո:

«Լոկոմոտիվն» իսկապես հետաքրքրված է Ֆրանկի ծառայություններով։ Ոչ ոք ոչ մի առաջարկ չի մերժել, բանակցություններն ընթանում են։ Խնդիրը կայանում է նրանում, որ Ֆրանկի ընտանիքի համար շատ դժվար կլինի տեղափոխվել Ռուսաստան: Իսկ ընտանիքը նրա համար առաջին տեղում է», - գործակալի խոսքը մեջբերում է Sport24-ը։

Հիշեցնենք, որ 12 տարի «Բավարիայում» հանդես գալուց հետո անցած մրցաշրջանում ֆուտբոլիստը հայտարարեց ակումբից հեռանալու մասին: Այս պահին 36-ամյա ֆրանսիացին ազատ գործակալի կարգավիճակում է։ 

Share |

Լրահոս

Loading...