Հայտնի է՝ որքան աշխատավարձ է պահանջում Ռիբերին Լոկոմոտիվից

16:48 13.08.2019

Կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին, որը հիմա գտնվում է ազատ գործակալի կարգավիճակում, ցանկանում է իր ապագա թիմի հետ պայմանագիր կնքել երկու մրցաշրջանի համար՝ տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձով, հաղորդում է Futbol Arena-ն:

Պարբերականը նշում է, որ ֆրանսիացու գլխավոր հավակնորդը «Ֆիորենտինան» է, սակայն իտալացիները պատրաստ չեն վճարել նման աշխատավարձ: Ռիբերիին հավակնում են նաև «Լոկոմոտիվն» ու «Գալաթասարայը»:

Ավելի վաղ կիսապաշտպանի գործակալ Ժան-Պյեր Բերնը հաստատել էր «Լոկոմոտիվի» հետաքրքրությունը ֆուտբոլիստի նկատմամբ:

 

Share |

Լրահոս

Loading...