Ռոնալդու. Փողի կարիք այլևս չունեմ, ուզում եմ անունս մտնի պատմության մեջ

09:27 13.08.2019

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատմել է իր մոտիվացիայի մասին:

«Ես միշտ ձգտում եմ առաջին հերթին նվաճել տիտղոսներ իմ թիմի հետ, քանի որ դա ինձ կբերի անհատական մրցանակներ։ Սա է աշխատանքը, ամենօրյա կյանքը։ Դուք արթնանում եք ամեն օր ինչ-որ բանի հասնելու նպատակով, այլ ոչ թե պարզապես գումար վաստակելու համար: Աստծո շնորհիվ ես այլևս փողի կարիք չունեմ։ Ցանկանում եմ իմ անունը գրել ֆուտբոլի պատմության մեջ, ավելի ու ավելի շատ հաղթել», - Ռոնալդուի խոսքը մեջբերում է DAZN-ը։

Ռոնալդուն «Յուվենտուս» է տեղափոխվել Մադրիդի «Ռեալից» 2018-ի ամռանը։ Անցած մրցաշրջանում 34-ամյա հարձակվողը մասնակցել է Ա սերիայի 31 հանդիպման՝ դառնալով 21 գոլի և 8 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Share |

Լրահոս

Loading...