Ռոնալդու. Մեսսիից տարբերվում եմ նրանով, որ խաղացել եմ տարբեր թիմերում և նրանց հետ հաղթել ՉԼ-ն

14:55 13.08.2019

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատմել է, թե ինչով է նա տարբերվում «Բարսելոնայի» խաղացող Լիոնել Մեսսիից:

«Տարբերությունն այն է, որ ես խաղացել եմ տարբեր ակումբներում և տարբեր թիմերի հետ եմ հաղթել Չեմպիոնների լիգան։ Ես այս մրցաշարի լավագույն ռմբարկուն էի վեց անգամ անընդմեջ։ Քիչ ֆուտբոլիստներ են հինգ անգամ հաղթել Չեմպիոնների լիգան։ Մեսսին հիանալի ֆուտբոլիստ է։ Նրան կհիշեն ոչ միայն հինգ «Ոսկե գնդակների», այլ նաև այն բանի համար, որ նա, ինչպես և ես, տարեցտարի ավելի լավն է դառնում», - Ռոնալդուի խոսքը մեջբերում է Football Italia-ն՝ վկայակոչելով DAZN-ին։

Հիշեցնենք, որ Մեսսին և Ռոնալդուն պատմության միակ ֆուտբոլիստներն են, որոնք նվաճել ենք «Ոսկե գնդակի» տիտղոսը հինգ անգամ:

Share |

Լրահոս

Loading...