ATP Ցինցինատի․ Վավրինկան խելահեղ խաղում հաղթեց Դիմիտրովին․ այլ արդյունքներ

22:17 13.08.2019

Ցինցինատիում շարունակվում է Թենիսի ATP Մասթերս-1000 շարքի մրցաշարը։ 1/32 եզրափակչում միմյանց դեմ մրցում էին Ստեն Վավրինկան և Գրիգոր Դիմիտրովը։ 

Հանդիպումը ուղղակի խելահեղ ստացվեց։ Բուլղարացի թենիսիստը վերցրեց առաջին սեթը 7-5 հաշվով։ Երկրորդ սեթում Ստենը հետ բերեց կորցրածը՝ հաղթելով 7-5 հաշվով։

Երրորդ՝ վճռորոշ սեթում շվեյցարացի թենիսիստը երկու բրեյքով առջևում էր 5-1 հաշվով ու թվում էր, թե ամեն բան ավարտված է, սակայն Դիմիտրովը 4 գեյմ անընդմեջ հաղթեց ու վերադարձավ խաղ։ 

5-5 հաշվի ժամանակ Վավրինկան ևս մեկ բրեյք իրացրեց, սակայն դա ևս բավարար չեղավ, քանզի Դիմիտրովը նույնպես պատասխանեց բրեյքով։ Հանդիպման ելքը վճռվեց թայ-բրեյքում, որտեղ առավելության հասավ շվեյցարարցի թենիսիստը 7-4 հաշվով։ Վավրինկայի հաջորդ մրցակիցը Անդրեյ Ռուբլյովն է, ով հաղթել է Նիկոլոս Բասիլաշվիլիին։ 

Այլ արդյունքներ

Դավիդ Գոֆեն - Թեյլոր Ֆրից 6-4, 4-6, 6-4
Գաել Մոնֆիս - Ֆրանսիս Տիաֆո 6-7(7), 3-6
Ֆերնանդո Վերդասկո - Բենուա Պեր 4-6, 0-0 (հրաժ․)

Share |

Լրահոս

Loading...