Տոտենհեմը պատրաստ է ամեն ինչի, միայն թե պահի Էրիկսենին

15:35 13.08.2019

«Տոտենհեմը» պատրաստ է թիմի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենին առաջարկել շաբաթական 200 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձով պայմանագիր:

Ակումբում սակայն կասկածում են, որ այդ առաջարկը կարող է համոզել դանիացուն մնալ ակումբում, քանի որ նա բազմիցս նշել է, որ փողը միակ գործոնը չէ, որն ազդում է կարիերան շարունակելու իր որոշման վրա։ «Տոտենհեմը» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը ֆուտբոլիստի հետ և պատրաստ է նրա աշխատավարձը բարձրացնել ավելի քան 2 անգամ՝ 80 հազար ֆունտից դարձնելով 200 հազար:

Ակումբի ղեկավարությանը մտահոգում է այն փաստը, որ Էրիկսենը կարող է անվճառ հեռանալ թիմից հաջորդ ամռանը՝ պայմանագիրը ավարտվելու պատճառով: Դանիացու տրանսֆերը Լոնդոնում գնահատում են մոտ 100 միլիոն ֆունտ ստերլինգ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Ռեալը»։ 

Share |

Լրահոս

Loading...