Ըմբշամարտի երիտասարդական ԱԱ․ Արման Ավագյանը պարտվեց բրոնզի համար պայքարում

22:00 13.08.2019

Տալինում ընթացող ըմբշամարտի երիտասարդական ԱԱ-ում 79 կգ քաշային Արման Ավագյանը բրոնզե մեդալի համար պայքարում 4։6 հաշվով պարտություն կրեց ադրբեջանցի Աբուբակար Աբակարովից։

79 կգ քաշային Արման Ավագյանը պայքրաը սկսել էր որակավորման փուլից՝ 4։1 հաշվով հաղթելով էստոնացի Էրիկ Ռեյնբոկին: 1/8 եզրափակչում նա 5։2 հաշվով հաղթել էր ղազախ Տելիկ Կաբկենովին:Քառորդ եզրափակչում 6։4 հաշվով առավելության էր հասել բուլղարացի Օկտայ Հասանի նկատմամբ, սակայն կիսաեզրափակչում հայ ըմբիշը լարված պայքարում 2։3 հաշվով զիջել էր Ռուսաստանը ներկայացնող Ախմադ Տաշուխաջիևին։

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում բրոնզե մեդալ նվաճելու հնարավորություն էին ստացել նաև 57 կգ քաշային Վրեժ Գևորգյանն ու 65 կգ քաշային Վազգեն Թևանյանն, ովքեր, սակայն, պարտվել են։

Share |

Լրահոս

Loading...