ՉԼ․ Կլուժի շշմեցուցիչ հերոսությունը Շոտլանդիայում, Կրասնոդարը պայքարից դուրս թողեց Պորտուին (տեսանյութ)

00:53 14.08.2019

Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի բոլոր հանդիպումները ավարտվեցին։ Ֆուտբոլային երեկոն ավարտվեց երկու մեծ անակնկալներով։ 

Շոտլանդիայում ռումինական «Կլուժը» աներևակայելի արդյունք գրանցեց «Սելթիկի» դեմ խաղում։ Առաջին մրցավեճը ավարտվել էր 1-1 հաշվով։ Պատասխան խաղում ռումինացիները, չնայած 2-1, իսկ այնուհետև նաև 3-2 հաշվով պարտվելուն, կարողացավ 4-3 հաշվով հաղթանակ տանել ու դուրս գալ փլեյ-օֆֆ փուլ։ Հաղթական գնդակը խփվեց հանդիպման 90+7 րոպեին։ 

Պորտուգալիայում էլ հերոսական ժամեր էին ռուսական «Կրասնոդարի» համար։ Սերգեյ Մատվեևի թիմը խելահեղ մեկնարկ տվեց ու 34-րդ րոպեին արդեն հաղթում էր 3-0 հաշվով։ Երկրորդ կեսում Զե Լուիշի ու Լուիշ Դիասի գոլերը չփրկեցին «Պորտուին»։ «Կրասնոդարը» շարժվում է առաջ։ 

«Կոպենհագենն» ու «Ցրվենա Զվեզդան» առաջին և երկրորդ խաղերը 1-1 հաշվով ավարտելուց հետո հաղթողին որոշեցին հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարով։ Սերբական թիմը 7-6 հաշվով հաղթեց հետխաղյա հարվածաշարում ու նվաճեց փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր։ 

Share |

Լրահոս

Loading...