Սկսում ենք հիմա․ Փաշինյանն Արարատ-Արմենիայի հաղթանակի ֆոնին հիշել է մինչև 2050 թ․-ի մեգանպատակի մասին

22:52 14.08.2019

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում «Արարատ-Արմենիայի»՝ Թբիլիսիում «Սաբուրթալոյի» նկատմամբ տարած հաղթանակից հետո գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում և շնորհավորել երևանյան թիմին․

«Արարատ-Արմենիա». կեցցե՚ք տղերք: Շնորհակալ եմ ֆուտբոլային աննախադեպ հաղթանակի համար:

Հիշեցնեմ Հայաստանի մեգանպատակներից մեկը, որ հրապարակեցի օգոստոսի 5-ին Ստեփանակերտում. մինչև 2050 թվականը ֆուտբոլի Հայաստանի հավաքականը դարձնել Եվրոպայի և/կամ աշխարհի առաջնության մեդալակիր: Սկսում ենք հիմա»,- գրել է ՀՀ Վարչապետը։

«Արարատ-Արմենիայի» տպավորիչ հաղթանակի կողքով անտարբեր չի կարողացել անցնել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։

«Ապրեն մեր ֆուտբոլիստները: Շատ ուրախացա` իմանալով Արարատի հաղթանակի մասին: Մեկ քայլ մնաց մինչև խմբային փուլ: Շնորհավորում եմ նաև մարզիչներին»,- գրել է Արայիկ Հարությունյանը։

Share |

Լրահոս

Loading...