Տադիչ․ Խայտառակություն է, որ ՉԼ-ի կիսաեզրափակչի մասնակիցը խաղում է որակավորման փուլում

20:39 14.08.2019

«Այաքսի» հարձակվող Դուշան Տադիչը Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի՝ ՊԱՕԿ-ի հետ դիմակայության պատասխան խաղում (3-2) տոնած հաղթանակից հետո քննադատել է ՈւԵՖԱ-ին։

Տադիչը կարծում է, որ Չեմպիոնների լիգայի կանոնակարգը պետք է փոխվի։

«Մենք Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկության կիսաեզրափակչի մասնակից ենք, բայց խաղում ենք որակավորման փուլում։ Սա խայտառակություն է։

Որակավորման խաղերում ամեն ինչ հնարավոր է։ Բավական է նայել «Պորտուին», որը դուրս մնաց պայքարից»,- Տադիչի խոսքը մեջբերել է AD-ը։

Վերջերս այս առիթով մեկնաբանություն էր տվել ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը՝ նշելով, որ ցանկանում են արտոնություններ տալ Չեմպիոնների լիգայում հաջողություններ գրանցած ակումբներին։

Share |

Լրահոս

Loading...