Ալաշկերտի պաշտպանը կարիերան կշարունակի Բելառուսում

18:18 14.08.2019

«Ալաշկերտի» սերբ պաշտպան Դանիել Ստոյկովիչը կարիերան կշարունակի բելառուսական «Նեմանում»: Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Հպարտ եմ, որ «Ալաշկերտի» մի մասն եմ կազմել նախորդ տարիներին: «Մեկ անգամ դեղին` ընդմիշտ դեղին»: Ամենալավն ու բարին եմ ցանկանում իմ ակումբին: Հուսով եմ, որ այս տարի թիմը կրկին կնվաճի չեմպիոնի կոչումը, իսկ հաջորդ ամռանը հաջողությամբ հանդես կգա Եվրոպայում»,- իր հրաժեշտի խոսքում նշել է սերբ ֆուտբոլիստը:

«Ալաշկերտը» շնորհակալություն է հայտնել Դանիել Ստոյկովիչին նվիրված և հաջող մրցելույթների համար ու հաջողություն մաղթել հետագա կարիերայում:

Հիշեցնենք, որ «Ալաշկերտը» հայտարարել էր նաև սերբ հարձակվող Ուրոշ Նենադովիչի՝ Դանիա տեղափոխության մասին։

Share |

Լրահոս

Loading...