Ալեքսիս Սանչեսը վարձակալական հիմունքներով կարող է Ա սերիա վերադառնալ

11:19 14.08.2019

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը չի վայելում թիմի գլխավոր մարզիչ Օլե Գունար Սուլշերի վստահությունը։ Չիլիացի ֆուտբոլիստը ամառային տրանսֆերային պատուհանի ավարտին կարող է անակնկալ տրանսֆերի մաս դառնալ։ 

Ինչպես գրում է Sky Sports-ը՝ վկայակոչելով The Sun-ին, Ալեքսիսը կարող է վարձակալական հիմունքներով տեղափոխվել «Ռոմա»։ Իտալական գրանդը հարձակվող է փնտրում և վերջին օրերին բավականին ակտիվ է տրանսֆերային շուկայում։ 

30-ամյա ֆուտբոլիստը, չնայած Լուկակուի հեռանալուն, կարծես թե, չի մտնում Սուլշերի ծրագրերի մեջ։ Նորվեգացի մասնագետը մտադիր է ավելի շատ խաղաժամանակ տրամադրել Մարկուս Ռեշֆորդին և Անտոնի Մարսիալին։ 

ԱՊԼ-ի մեկնարկային տուրում ՄՅՈւ-ն 4-0 հաշվով հաղթել է «Չելսիին»։ 

Share |

Լրահոս

Loading...