Արարատ-Արմենիան Սաբուրթալոյի արգելքը հաղթահարելու դեպքում կմրցի Լյուքսեմբուրգի չեմպիոնի հետ

12:22 14.08.2019

Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի շրջանակում այսօր Թբիլիսիում կանցկացնի «Սաբուրթալոյի» դեմ պատասխան հանդիպումը։ Երևանում Վարդան Մինասյանի թիմը 1-2 հաշվով զիջել է մրցակցին։ 

Արդեն հայտնի է, թե որ թիմի հետ է մրցելու հայ-վրացական դիմակայության հաղթողը։ Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլում «Սաբուրթալո» - «Արարատ-Արմենիա» զույգի հաղթողին սպասում է Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժը», որը երկու խաղերի արդյունքում ընդհանուր 4-1 հաշվով առավելության էր հասել «Նոմե Կալժուի» նկատմամբ։ 

«Սաբուրթալո» - «Արարատ-Արմենիա» հանդիպումը մեկնարկելու է Երևանի ժամանակով 20։00-ին։ 

 

Share |

Լրահոս

Loading...