Լարված առաջին խաղակես. Արարատ-Արմենիան դեռևս հաղթում է (տեսանյութ)

20:50 14.08.2019

«Արարատ-Արմենիան» Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում դեռևս հաղթում է վրացական «Սաբուրթալոյին»:

Հանդիպման առաջին խաղակեսն անցավ անչափ լարված պայքարում: Վարդան Մինասյանի ֆուտբոլիստները կարողացան դիմանալ ու խփված միակ գոլի շնորհիվ ընդմիջման գնալ առավելությամբ:

Հանդիպման հաշիվը, ինչպես առաջին խաղում, բացեց Անտոն Կոբյալկոն: Ֆուրջել Նարսինգի՝ եզրից կատարած փոխանցումից հետո ռուս ռմբարկուն գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը:

Խաղի մնացած ժամանակահատվածում երևանյան թիմը պաշտպանվեց ու փորձեց հակագրոհների շնորհիվ հաջողության հասնել: «Սաբուրթալոն» մի քանի իրական գոլային պահ ունեցավ, որոնցից մեկի ժամանկ էլ վստահ խաղաց Աբակումովը:

Այսպիսով, առաջին կեսից հետո «Արարատ-Արմենիան» հաղթում է 1-0 հաշվով: Դիմակայության ընդհանուր հաշիվը 2-2 է, որը հաջորդ փուլի ուղեգիր է տալիս վրացական թիմին:

Խաղի ուղիղ հեռարձակումը դիտեղ այստեղ:

Share |

Լրահոս

Loading...