Բրավո տղաներ, սա անհավանական է. Արարատ-Արմենիան պատմություն կերտեց ու դուրս եկավ ԵԼ-ի փլեյ-օֆֆ

21:50 14.08.2019

Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում «Արարատ-Արմենիան» մրցում էր Վրաստանի չեմպիոն «Սաբուրթալոյի» հետ:

Առաջին խաղում վրացական թիմը հաղթեց 2-1 հաշվով: Պատասխան խաղը կայացավ Թբիլիսիում և ավարտվեց «Արարատ-Արմենիայի» պատմական հաղթանակով՝ 2-0:

Հանդիպումն անցավ գերլարված պայքարում: Վարդան Մինասյանի թիմը մինչև խաղի վերջ կռիվ տվեց ու կարողացավ հասնել դրական արդյունքի:

Հանդիպման հաշիվը բացեց ռուս հարձակվող Անտոն Կոբյալկոն: Երևանյան թիմի ֆուտբոլիստը եզրափակեց Ֆուրջել Նարսինգի փոխանցումը:

Վարդան Մինասյանի ֆուտբոլիստները սկսած գործն ավարտին հասցրին երկրորդ խաղակեսում: Փոխարինման մտած Պետրոս Ավետիսյանը հստակ իրացրեց 11-մետրանոցը ու հաջորդ փուլի ուղեգիր պարգևեց իր թիմին:

Անհավանական էմոցիաներ ու ապրումներ, որոնք հայկական ֆուտբոլին բացառիկ արդյունք ապահովեցին: Մեր պատմության մեջ առաջին անգամ հայկական ակումբը կմասնակցի Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլին:

«Արարատ-Արմենիան» այս փուլում մրցելու է «Դյուդելանժի» հետ:

Share |

Լրահոս

Loading...