Պրոխորովը կարող է վաճառել Բրուկլինը 2,35 միլիարդ դոլարով

14:49 14.08.2019

Ռուս բիզնեսմեն Միխաել Պրոխորովը կարող է վաճառել NBA-ի «Բրուկլին Նետս» ակումբի բաժնետոմսերի 51 տոկոսը չինացի գործարար Ջոզեֆ Ցային։ Այս մասին հաղորդում է The New York Post-ը։ 

Ներկա պահին Ցային է պատկանում «Բրուկլինի» բաժնետոմսերի 49 տոկոսը։ Չինացի գործարարը այն ձեռք է բերել 2018 թվականի ապրիլին։ Այդ ժամանակ Ցայը 1 միլիարդ դոլլար է վճարել բաժնետոմսերի 49 տոկոսի ձեռքբերման համար։ Ներկա պահին նա ցանկանում է ամբողջությամբ գնել ակումբը, ինչի համար Պրոխորովը կարող է 2,35 միլիարդ դոլար ստանալ։ 

Պրոխորովը դեռևս 2009 թվականին ձեռք էր բերել «Նետսի» բաժնետոմսերի 80 տոկոսը։ 

Եթե Ցայը և Պրոխորովը ավարտին հասցնեն գործարքը, նոր ռեկորդ կսահմանվի բասկետբոլի աշխարհում։ Նախկինում ամենաթանկարժեք գործարքը արժեցել է 2,2 միլիարդ դոլար, ինչի արդյունքում ձեռք է բերբել «Հյուսթոն Ռոկետսը»։ 

Share |

Լրահոս

Loading...