Չեմպիոնների լիգա․ԱՊՈԷԼ-ը, Այաքսն ու Օլիմպիակոսը սլանում են առաջ․ այլ արդյունքներ

00:29 14.08.2019

Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան հանդիպումները չափազանց թեժ ստացվեցին։

Բաքվում Կիպրոսի չեմպիոն ԱՊՈԷԼ-ը կարողացավ կոտրել «Քարաբաղի» դիմադրությունը։ Առաջին խաղում ադրբեջանական ակումբը հաղթել էր 2-1 հաշվով։ Պատասխան խաղում Դե Վինսենտի և Մատիչի խփած գոլերի շնորհիվ ԱՊՈԷԼ-ը 2-0 հաշվով հաղթեց մրցակցին և դուրս եկավ փլեյ-օֆֆ։ 

«Օլիմպիակոսը» առանց դժվարության հաղթահարեց «Բաշաքշեհիրի» արգելքը։ Առաջին խաղում նվազագույն հաշվով հաղթելուց հետո սեփական հարկի տակ հունական ակումբը հաղթեց 2-0 հաշվով։ 

Նախորդ տարվա լիգայի խաղարկության կիսաեզրափակչի մասնակից Ամստերդամի «Այաքսը» մեծ դժվարությամբ դուրս եկավ փլեյ-օֆֆ փուլ։ Էրիկ տեն Հաագի թիմի մրցակիցը Հունաստանի չեմպիոն ՊԱՕԿ-ն էր։ Սալոնիկիում կայացած առաջին խաղում գրանցված 2-2 ոչ ոքիից հետո Ամստերդամում «Այաքսը» 3-2 հաշվով կամային հաղթանակ տարավ։ 

Այլ արդյունքներ

«Ռոսենբուրգ» - «Մարիբոր» 3-1 (6-2 ընդհանուր)
«Ֆերենցվարոշ» - «Դինամո Զագրեբ» 0-4 (1-5 ընդհանուր)
«Դինամո Կիև» - «Բրյուգե» 3-3 (3-4 ընդհանուր)
ԼԱՍԿ - «Բազել» 3-1 (5-2 ընդհնարուր)

Share |

Լրահոս

Loading...