Դանիլո․ Ասացի Ռոնալդուին, որ ուզում եմ վերցնել 7 համարի մարզաշապիկը

14:04 14.08.2019

Թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Դանիլոն խոստովանել է, որ մինչ թիմ տեղափոխվելը զրուցել է հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ։ 

«Ես խոսել եմ նրա (Ռոնալդուի/խմբ․) հետ մինչ այստեղ տեղափոխվելը։ Ասացի Ռոնալդուին, որ ուզում եմ 7 համարի մարզաշապիկը վերցնեմ, սակայն այն արդեն զբաղված էր։

Ռոնալդուն շատ մեծ կարծիք ուներ այս ակումբի մասին։ Այն, որ ես խաղալու եմ նրա հետ այստեղ, հավելյալ մոտիվացիա է ինձ համար։ Նա խոսում էր ակումբի մասին այնպես, ինչպես ընտանիքի մասին կխոսես։ Դա ինձ շատ դուր եկավ»,-Դանիլոյի խոսքերն է մեջբերում Goal.com-ը։ 

Դանիլոն «Յուվենտուս» է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթիից»։ Պեպ Գվարդիոլայի թիմը գործարքի արդյունքում ստացել է պորտուգալացի պաշտպան Ժոաու Կանսելուին։ Արդյունքում «Ման․ Սիթին» 28 միլիոն եվրո է ծախսել գործարքի վրա։  

Share |

Լրահոս

Loading...