Դե Ռոսին գոլի հեղինակ է դարձել Բոկա Խունիորսում նորամուտի խաղում (տեսանյութ)

10:20 14.08.2019

Արգենտինայի գավաթի 1/16 եզրափակչում միմյանց դեմ մրցեցին «Բոկա Խունիորսը» և «Ալմագրոն»։ «Բոկայի» կազմում իր նորամուտը նշեց «Ռոմայի» նախկին կիսապաշտպան Դանիելե Դե Ռոսին։ 

Հանդիպման 27-րդ րոպեին իտալացի ֆուտբոլիստը բացեց հանդիպման հաշիվը։ Սակայն հանդիպումը լավ ավարտ չունեցավ տանտերերի համար։ 81-րդ րոպեին «Ալմագրոն» հավասարեցրեց հանդիպման հաշիվը, դե իսկ ահա հետխաղյա 11-մետրանոցներում ավելի դիպուկ գտնվեցին հյուրերը։ 

 

«Բոկա Խունիորսը» լքեց պայքարը 1/16 եզրափակիչ փուլում։ 

 

Հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ։   

 

Share |

Լրահոս

Loading...