Անվճար տոմսեր ու մարզաշապիկներ․ Վրաստանում Հայաստանի դեսպանության յուրօրինակ աջակցությունը Արարատ-Արմենիային

13:30 14.08.2019

«Արարատ-Արմենիան» այսօր Թբիլիսիում կանցկացնի Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի «Սաբուրթալոյի» դեմ պատասխան հանդիպումը։ Վրաստանում Հայաստանի դեսպանությունը Հայաստանի չեմպիոնին աջակցություն է հայտնել։ 

Վրաստանում Հայաստանի դեսպանության Facebook-յան էջը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ դեսպանությունը անվճար տոմսեր ու մարզաշապիկներ է տրամադրելու երկրպագուներին «Արարատ-Արմենիային» աջակցելու համար։ Հայտարարության մեջ ասված է, որ դեսպանության աշխատակիցը 18։30-ից լինելու է մարզադաշտի հարակից տարածքում ու բաժանելու է տոմսերն ու «Արարատ-Արմենիա» գրությամբ շապիկները։ 

Երևանում կայացած առաջին խաղում Վրաստանի չեմպիոնը 2-1 հաշվով հաղթել է Վարդան Մինասյանի թիմին։ 

Share |

Լրահոս

Loading...