Յուվենտուսը հերթական աստղին կփորձի ձեռք բերել անվճար

14:21 14.08.2019

Թուրինի «Յուվենտուսը» վերջին տարիներին տրանսֆերային շուկայում հայտնի է թոփ ֆուտբոլիստների անվճար ձեռք բերելու յուրօրինակ ունակությամբ։ Գալիք ամառ «բիանկոներիները» հերթական տեղափոխությունը կփորձեն կյանքի կոչել վերը նշված ճանապարհով։ 

Ինչպես տեղեկացնում է իսպանական AS պարբերականը, «Յուվենտուսը» կսպասի մինչև 2020 թվականի ամառը և կփորձի ձեռք բերել Լոնդոնի «Տոտենհեմի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենին, ում պայմանագրի ժամկետը լրանում է հենց այդ ժամանակ։ Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Էրիկսենի անունը կապվում էր Մադրիդի «Ռեալ» և «Մանչեսթեր Յունայթեդ» հավանական տեղափոխությունների հետ, սակայն, ինչպես երևում է, տրանսֆերը չի կայանալու։ 

Ա սերիայի չեմպիոնների գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին ցանկանում է տեսնել թիմում Էրիկսենին։ Իտալացի մասնագետը պատրաստ է մեկ տարի սպասել դանիացու ժամանման համար։ 

Ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում «Յուվենտուսը» անվճար ձեռք է բերել Ադրիան Ռաբյոյին և Աարոն Ռեմսիին։ 

Share |

Լրահոս

Loading...