ԱՄՆ-ի Օստին քաղաքում ավարտվել է Ֆորմուլա 1-ի տարվա հերթական Գրան-Պրին։
Մրցարշավում հաղթող է ճանաչվել «Մերսեդեսի» ավտոարշավորդ Վալտերի Բոտտասը։ Ֆինլանդիան ներկայացնող մրցարշավորդը 56 շրջանը բոլորից արագ է հաղթահարել։ Երկրորդ տեղում Լյուիս Հեմիլթոնն է, ով ԱՄՆ-ի Գրան-Պրիի արդյունքներով անհասանելի դարձավ ընդհանուր հաշվարկի իր մրցակիցների համար և հռչակվեց Ֆորմուլա-1-ի 2019 թվականի աշխարհի չեմպիոն։
Լյուիս Հեմիլթոնը կարիերայի ընթացքում վեցերորդ անգամ է նվաճում աշխարհի չեմպիոնի տիտղոսը։
ԱՄՆ-ի Գրան-Պրիում երրորդը «Ռեդ Բուլի» ավտոարշավորդ Մաքս Ֆերստապենն է, չորրորդը՝ Շարլ Լեկլերը՝ «Ֆերարիից»։