Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը խոսել է թիմի խաղի մասին առանց կիսապաշտպան Էդեն Ազարի, ով ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»։
«Ակնհայտ է, որ նման խաղացողի հեռանալը մեծ խնդիր է, քանզի Ազարը ստեղծում էր թիմի գոլային պահերի 50 տոկոսը։ Պետք է ընդունել դա և թիմի այլ խաղացողների միջոցող ստեղծել այդ նույն պահերը։ Մենք փորձում ենք հարձակվողական ֆուտբոլ խաղալ նաև հիմա։
Ուզում եմ, որպեսզի մենք կարողանանք շատ ավելի արագ տեղաշարժել գնդակը դաշտում։ Ամեն օր մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»,-Լեմպարդի խոսքերն է մեջբերում «կապույտների» պաշտոնական կայքը։
Ֆրենկ Լեմպարդը այս ամառ է տեղափոխվել Մադրիդ։