Լուկակու. Միլանը գեղեցիկ է, բայց դա կարևոր չէ, եկել եմ այստեղ հաղթելու համար

12:45 14.08.2019

«Մանչեսթեր Յունայթեդից» «Ինտեր» տեղափոխված հարձակվող Ռոմելու Լուկակուն պատմել է միլանյան ակումբում հարմարվելու մասին:

«Մարզումներն այստեղ ուրիշ են, Անգլիայում պետք է շատ աշխատել , բայց հենց այստեղ է իսկական աշխատանքը։ Միլանը գեղեցիկ քաղաք է, բայց դա այնքան էլ կարևոր չէ: Ես եկել եմ այստեղ ոչ թե ապրելու, այլ օգնելու թիմին հաղթանակների հասնելու», - ասել է Լուկակուն։

Հիշեցնենք, որ «Ինտերի» կազմում իր դեբյուտի խաղում բելգիացին պոկեր է ձևակերպել «Վիրտուսի» դեմ ընկերական խաղում (8-0):

Share |

Լրահոս

Loading...